Գազամատակարարման պլանային դադարեցումներ Շիրակի մարզում սեպտեմբերի 9-ին
· Գյումրի

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 9-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ռասկատլյան, Բարոնյան, Խաչատրյան, Պողոսյան փողոցների, Խրիմյան Հայրիկ խճուղու թիվ 6, 10, 10ա բազմաբնակարան շենքերի, Խրիմյան Հայրիկ 1-ին թաղամասի 4ա բազմաբնակարան շենքի, Արմենակյան փողոցի մի հատվածի (սկիզբ) գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։