Գյումրեցի Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն
· Հայաստան

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր Վարազդատ Լալայանը կարիերայում երրորդ անգամ ճանաչվել է Եվրոպայի առաջնության հաղթող:
Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացված առաջնության գերծանր քաշայինների պայքարում Լալայանը ոսկե մեդալը նվաճել է երկամարտի 451 կգ արդյունքով:
Առանձին վարժություններում ևս Լալայանը լավագույնն է ճանաչվել:
Պոկում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է 210 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում՝ 241 կգ-ն:
ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ առաջնությանը մասնակցած ՀՀ հավաքական թիմերի կազմերում ընդգրկված էին Շիրակի մարզի 9 մարզիկ՝ 5 տղամարդ և 4 կին։
Առանձին վարժաձևերում և երկամարտի հաշվարկում նրանք նվաճեցին 18 մեդալ, այդ թվում՝ 8 ոսկի, 5 արծաթ և 5 բրոնզ։