Բացահայտիր Շիրակը- Ջրաձորի քարե դռներով քարայրերը

Շիրակի մարզի Ջրաձոր գյուղի մոտակայքում գտնվող քարայրերի համալիրը, որը թվագրվում է 18-20-րդ դարերով, վերջերս ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ:
Այս հետաքրքրաշարժ պատմամշակութային վայրը գտնվում է գյուղից մոտ 1,4 կմ հյուսիս-արևելք, Ախուրյանի կիրճի աջակողմյան ժայռոտ լանջին։
Համալիրը բաղկացած է երեք առանձին քարայրերից, որոնք փորված են ժայռի ուղղաձիգ հարթության մեջ: Այս անձավների մուտքերը սկզբնապես եղել են անկանոն ձևի, սակայն հետագայում դրանք փոքրացվել են և կանոնավոր տեսքի են բերվել՝ օգտագործելով խոշոր, կոպտատաշ քարերի շարվածքներ: Դա արվել է մուտքերը քարե դռներով փակելու համար հարմարեցնելու նպատակով։
Այս վայրն առանձնահատուկ է իր քարե դռներով, որոնք, ամենայն հավանականությամբ, ծառայել են որպես պաշտպանական միջոց կամ օգտագործվել են որպես թաքստոցներ:
Տեղակայումը՝ ՀՀ Շիրակի մարզ, գյուղ Ջրաձոր:
Կոորդինատները՝ 40°54′54″N 43°46′19″E