Վարորդների պակասի պատճառով թիվ 14 երթուղին կսպասարկվի սահմանափակ թվով մեքենաներով. Գյումրու քաղաքապետարան
· Գյումրի

«Գյումրու ավտոբուս» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ քաղաքի թիվ 14 երթուղում ներկայումս շահագործվում է 4 մեքենա․
Առաջին մեքենան ուղեգիծ է դուրս գալիս ժամը 08:00-ին Սավոյան փողոցից, իսկ 08:05-ին՝ վերջնագծից («Մսի կոմբինատ» թաղամաս)։
Մեքենաներն աշխատում են 20-25 րոպե ինտերվալով։
Երթուղին գործում է մինչև ժամը 20:30-ը։
Գյումրու քաղաքապետարանը հայտնում է , որ երթուղու սպասարկումը քիչ թվով մեքենաներով և աշխատանքային ժամերի սահմանափակումը պայմանավորված է վարորդների համալրվածության խնդրով:
«Գյումրու ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ է 36 վարորդ։
Տնօրինությունը պատրաստակամ է ցուցաբերել ամեն տեսակի աջակցություն, որպեսզի վարորդներն ապահովված լինեն արդյունավետ աշխատանքային պայմաններով։
Ցանկացողները կարող են դիմել Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժին կամ «Գյումրու ավտոբուս» ՓԲԸ տնօրինություն։
Քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի և ՓԲԸ տնօրինության կողմից խիստ պահանջ է դրված։
Անկախ ուղևորների քանակից, վարորդները պարտավոր են սպասարկել ամբողջ ուղեգիծը։ Անթույլատրելի է գիծն անավարտ թողնելը, երթուղուց դուրս գալը կամ այն շրջանցելը։
Վարորդների նկատմամբ մոտեցումը լինելու է խիստ․ 2-րդ նկատողություն ստանալուց հետո վարորդն ազատվելու է աշխատանքից։
Քաղաքապետարանը հորդորում և խնդրում է քաղաքացիներին՝ երթուղին նորմալ չսպասարկելու կամ մեքենաները ժամանակից շուտ գծից հանելու դեպքում անմիջապես ահազանգել Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի թեժ գծին։
Թեժ գծի հեռախոսահամար՝ 093 23-41-57