Ապամոնտաժվում են Շինարարների 2-րդ և 4-րդ շենքերի բակերի ապօրինի մետաղական տնակները. Արթիկի համայնքապետարան
· Արթիկ

Շինարարների 2 և 4 շենքերի բակային հատվածում ժամանակավոր, ապօրինի տեղադրված մետաղական տնակների ապամոնտաժման և տեղափոխման գործընթացն շարունակվում է։
Տարածքը մաքրվելու է կենցաղային և շինարարական աղբից, կոյուղատարի հին և մաշված խողովակները փոխարինվելու են նորերով, տարածքում կառուցվելու է ժամանակակից մանկական խաղահրապարակ։
Ապօրինի տեղադրված մետաղական տնակների ապամոնտաժման, տեղափոխման, տարածքների մաքրման և բարեկարգման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։