Շիրակի մարզի 2 պատմամշակութային օբյեկտ ստացել է հուշարձանի կարգավիճակ․ ԿԳՄՍՆ նիստի որոշումը

· Շիրակի Մարզ

Շիրակի մարզի 2 պատմամշակութային օբյեկտ ստացել է հուշարձանի կարգավիճակ․ ԿԳՄՍՆ նիստի որոշումը

​ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փորձագիտական հանձնաժողովի 2026 թվականի հերթական նիստում որոշում է կայացվել Շիրակի մարզի մի շարք պատմամշակութային օբյեկտներին շնորհել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ։ Ըստ ընդունված որոշման՝ Զույգաղբյուր գյուղի մ.թ.ա. 2-1-ին հազարամյակներով թվագրվող դամբարանադաշտը ստացել է հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ։ Միևնույն ժամանակ, տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ է ստացել Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոց, 328 հասցեում գտնվող 19-րդ դարի վերջի բնակելի տունը։ Այս որոշումները նպատակ ունեն ապահովելու մարզի հարուստ պատմական ժառանգության պահպանությունն ու հետագա պաշտպանությունը։