Արթիկում ամփոփվել է մինի ֆուտբոլի համայնքային մրցաշարը. Արթիկի համայնքապետարան

· Արթիկ

Արթիկում ամփոփվել է մինի ֆուտբոլի համայնքային մրցաշարը. Արթիկի համայնքապետարան

Արթիկ քաղաքի մինի ֆուտբոլի մարզադաշտում անցկացվել են Արթիկ համայնքի մինի ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ հանդիպումները` 3-րդ և 1-ին տեղերի համար։

Եզրափակիչ հանդիպումներին ներկա են եղել Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, տեղակալներ Վարդան Մակեյանը, Արման Աջամօղլյանը, համայնքի վարչական ղեկավարները, մարզասերները։

3-րդ տեղի համար մրցել են Պեմզաշեն և Տուֆաշեն թիմերը, իսկ

1-ին տեղի համար պայքարն ընթացել է Լոթուս և Փանիկ թիմերի միջև։

Արդյունքու 6 մետրանոց հարվածներով Տուֆաշեն թիմը գրավել է 3-րդ տեղը, իսկ Լոթուս և Փանիկ թիմերը թեժ պայքար են մղել հաղթանակի համար մարզասեր հանդիսատեսին պարգևելով դիտարժան խաղ:

Արդյունքում` 6-1 հաշվով Լոթուս թիմը դարձել է մրցաշարի հաղթող։

Մրցաշարի եզրափակիչ հասած թիմերը Արթիկ համայնքի ղեկավարի կողմից պարգևատրվել են գավաթներով, իսկ դիտարժան խաղով աչքի ընկած ֆուտբոլիստները` գավաթներով, մեդալներով, պատվոգրերով և հուշանվերներով։

Արթիկի համայնքապետարան