Սեպտեմբերի 12-ին Գյումրիում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ. Գյումրու քաղաքապետարան
· Գյումրի

Սեպտեմբերի 12-ին՝ շաբաթ օրը, Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ քաղաքում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ։
Շաբաթօրյակը կմեկնարկի ժամը 09:30-ին։
Մաքրման աշխատանքներին հրավիրվում են մասնակցելու քաղաքապետարանի ենթակա կառույցների աշխատակիցները, ինչպես նաև Գյումրու բոլոր այն բնակիչները, ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ քաղաքի մաքրության ու բարեկարգման գործում։
Աշխատանքների համար մասնակիցներին կտրամադրվեն անհրաժեշտ պարագաները՝ ձեռնոցներ, ավելներ, բահեր, պարկեր և այլ անհրաժեշտ գույք։
Միաժամանակ հորդորում ենք մեր համաքաղաքացիներին միանալ նախաձեռնությանը՝ իրենց բակերում և հարակից տարածքներում կազմակերպելով մաքրման աշխատանքներ։
Մաքուր ու բարեկարգ Գյումրին բոլորիս գործն է։
Եկե՛ք միասին մաքրենք, բարեկարգենք ու սիրունացնենք մեր քաղաքը՝ այն դարձնելով ավելի հաճելի ու հարմարավետ։