Անի համայնքի ղեկավարն այցելել է շինհրապարակներ և արձանագրել թերացումներ. Անիի համայնքապետարան

· Շիրակի Մարզ

Անի համայնքի ղեկավարն այցելել է շինհրապարակներ և արձանագրել թերացումներ. Անիի համայնքապետարան

Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել համայնքում իրականացվող շինաշխատանքները, դրանց ընթացքը, որակն ու ժամկետների մեջ տեղավորվելու խնդիրը:

Այդ նպատակով Արման Սարիբեկյանն ու ոլորտի պատասխանատուները եղել են Մարալիկի մանկապարտեզում, աշխատանքներն ընթացքի մեջ են, բայց դրանց տեմպը դանդաղ է, ինչը չի գոհացրել Արման Սարիբեկյանին: Նա հայտնել է իր դժգոհությունն այս առնչությամբ և հորդորել շինարարին՝ ավելացնել աշխատակիցների թիվը: Նման ընթացքով մանկապարտեզի շինաշխատանքները նախանշված ժամկետում չեն ավարտվի :

Այնուհետև համայնքի ղեկավարն այցելել է Գուսանագյուղի միջով անցնող Հոռոմ-Արթիկ- Ալագյազ հիմնանորոգվող ճանապարհահատված, որտեղ այդ պահին շինարարություն չի ընթացել: Շինարարների բացակայությունն առաջացրել է համայնքի ղեկավարի դժգոհությունը:

Շինարարներ չեն եղել նաև Շիրակավանի՝ սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող մուտքի ճանապարհի և հրապարակի հատվածում:

Թերացումներն ու խախտումները արձանագրվել են:

Այնուհետև Արման Սարիբեկյանը եղել է Շիրակավանի դպրոցի շինհրապարակում, այստեղ շինարարության ընթացքը գնահատվել է բավարար: Ջրափիի դպրոցում ևս շինաշխատանքներն ընթանում են բնականոն հունով :

Համայնքի ղեկավարի և ոլորտային պատասխանատուների վերահսկողական այցերը շինհրապարակներ կլինեն շարունակական:

Անիի համայնքապետարան