Մարալիկում Անիի թագավորների կիսանդրիներով նոր տարածք կձևավորվի. Անիի համայնքապետարան

· Շիրակի Մարզ

Մարալիկում Անիի թագավորների կիսանդրիներով նոր տարածք կձևավորվի. Անիի համայնքապետարան

Մարալիկի Կենտրոնական հրապարակում տեղադրված Աշոտ Գ Ողորմածի և Խոսրովանույշ թագուհու արձանների հարակից տարածքը կբարեկարգվի։ Արդեն ընդլայնված տարածքում տեղ կգտնեն պատմական մայրաքաղաք Անիի թագավորների կիսանդրիները, կտեղադրվեն նաև նստարաններ։

Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը ոլորտային պատասխանատուների հետ ուսումնասիրել է տարածքը, քննարկել նախատեսվող աշխատանքները։ Դրանց մեկնարկն արդեն տրված է։

Նստարաններ, զրուցատաղավար ու խաղասարքեր կտեղադրվեն նաև Սառնաղբյուր բնակավայրում։ Արման Սարիբեկյանը Սառնաղբյուրում ոլորտի պատասխանատուների ու վարչական ղեկավարի մասնակցությամբ դիտարկել է տեղանքը, քննարկել մանրամասներ՝ իրականացվելիք ծրագրի շուրջ։

Նախատեսվում է նաև պուրակին կից հիմնել այգի։