Գյումրիում այսօր կանցկացվի հայ ժամանակակից երաժշտության 10-րդ փառատոնի հերթական համերգը

· Գյումրի

Գյումրիում այսօր  կանցկացվի հայ ժամանակակից երաժշտության 10-րդ փառատոնի հերթական համերգը

Հայ ժամանակակից երաժշտության 10-րդ փառատոնի շրջանակներում Գյումրի քաղաքում այսօր տեղի կունենա նվագախմբային համերգ, որը կղեկավարի ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, անվանի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը:

Տեղի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն կոմպոզիտորներ Գոռ Իսպիրյանի, Կարին Հելլման-Գևորգյանի, Նարինե Զարիֆյանի, Սուրեն Զաքարյանի, Կոնստանտին Պետրոսյանի, ինչպես նաև Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի ստեղծագործությունները՝ Մերի Մկրտչյանի և Մարիա Խանդանյանի մենակատարմամբ:

Երեկոյի ընթացքում կկատարվի նաև տարվա հոբելյար՝ մեծանուն գյումրեցի կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործություններից:

Համերգային երեկոյի ընթացքում հնչող ստեղծագործությունների մեծ մասը կատարվելու է առաջին անգամ:

Համերգը կմեկնարկի այսօր `ժամը 18:00-ին՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում:

Մուտքն ազատ է:

Նախագիծն իրակականում է Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Համերգի գործընկերներն են Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբն ու «Գրին Ռոք» հիմնադրամը:

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ