Ճանաչենք Շիրակի մարզի տաղանդներին- Արշակ Աղիլխանյան
· Գյումրի

Արշակ Համբարձումի Աղիլխանյանը խորհրդային հայ դերասան, պոետ և թառահար է: Նա ծնվել է 1921 թվականի հուլիսի 13-ին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։
Արվեստագետի ստեղծագործական կյանքը սերտորեն կապված է եղել թատրոնի և երաժշտության հետ։ 1945-1989 թվականներին նա աշխատել է Թիֆլիսի Ադամյանի անվան դրամայի թատրոնում։ Դերասանական գործունեությանը զուգահեռ՝ Աղիլխանյանը հեղինակել է մի քանի ստեղծագործություններ։ Նրա գրչին են պատկանում 20-ից ավելի երգեր, որոնցից հայտնի են «Պարտեզ մտել», «Ով ինչ գիտի», «Արի, ջան, արի» և «Ամռան Արևին» երգերը։
Արշակ Աղիլխանյանը կյանքից հեռացել է 1989 թվականի martի 29-ին Թբիլիսիում (Թիֆլիս)։