Ամասիայի համայնքը Անկախության տոնին ընդառաջ շնորհավորական տեսանյութերի մրցույթ է հայտարարում. Ամասիա համայնք

· Ամասիա

Ամասիայի համայնքը Անկախության տոնին ընդառաջ շնորհավորական տեսանյութերի մրցույթ է հայտարարում. Ամասիա համայնք

Ամասիայի համայնքը տեղեկացնում է,որ ՀՀ Անկախության տոնին ընդառաջ,Ամասիայի համայնքապետարանը հայտարարում է շնորհավորական տեսանյութերի մրցույթ.

Մրցույթին կարող են մասնակցել համայնքի 19 բնակավայրերի բնակիչներն ու ծնունդով բոլոր ամասիացիները: Տարիքային սահմանափակում չկա:

Մրցույթի մասնակցության ամենակարևոր պահանջն է՝

Տեսանյութերը պետք է լինեն տարբերվող..

Գեղատեսլիս,խորհրդանշական ու անհավանական վայրերում նկարահանված.

Անկանխատեսելի ձևաչափով ու կրեատիվ մոտեցումներով.

Միօրինակ ու ձանձրալի տեքստերով տեսանյութերը մրցույթին չեն մասնակցի:

Տեսանյութերը կարող եք ուղարկել մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ ՝ [email protected] էլեկտորնային հասցեին ՝ կից նշելով մասնակցի անուն-ազգանունը,տարիքը և բնակավայրը: