Բացահայտիր Շիրակը- Մարալիկի Սուրբ Աստվածածին եկեղեցի («Կարմիր վանք»)

· Շիրակի Մարզ

Բացահայտիր Շիրակը- Մարալիկի Սուրբ Աստվածածին եկեղեցի («Կարմիր վանք»)

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի արևմտյան եզրին է գտնվում պատմամշակութային ու ճարտարապետական ուշագրավ կառույցներից մեկը՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը հաճախ հիշատակվում է նաև «Կարմիր վանք» անվամբ։

​Սրբավայրի տարածքն ունի դարավոր հարուստ պատմություն։ Մոտ երկու հարյուր տարի առաջ այստեղ գործել է Սուրբ Ստեփանոս մատուռը։ Բացի այդ, ըստ պատմական տվյալների, ներկայիս կառույցը հիմնադրվել է 5-րդ դարի հինավուրց եկեղեցու հիմքերի վրա։ Արևելյան դռան վերևում պահպանված արձանագրության համաձայն՝ եկեղեցին վերակառուցվել է 1898-1903 թվականներին։

​Խորհրդային տարիներին, ինչպես բազմաթիվ այլ հոգևոր կառույցներ, Մարալիկի Սուրբ Աստվածածին եկեղեցին նույնպես դադարեցրել է իր բուն գործունեությունը և ծառայել որպես պահեստ։ Ավելի քան մեկ դար կիսավեր ու անխնամ վիճակում գտնվելուց հետո, եկեղեցին առաջին անգամ ամբողջապես վերանորոգվել և վերաբացվել է 1994 թվականին։

​Հետագայում՝ ռուսաստանաբնակ մարալիկցիների բարերարությամբ, իրականացվել են լայնամասշտաբ վերականգնողական աշխատանքներ։ 2019 թվականի նոյեմբերին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ եկեղեցին վերաօծվել է՝ կրկին իր դռները բացելով հավատավոր ժողովրդի առջև։

​Տեղակայումը՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ

Կոորդինատները՝ 40°34'22.8"N 43°51'52.5"E