Բացահայտիր Շիրակը- «Քարհատ բանվորին» նվիրված հուշարձանը Արթիկում

· Արթիկ

Բացահայտիր Շիրակը- «Քարհատ բանվորին» նվիրված հուշարձանը Արթիկում

«Քարհատ բանվորին» նվիրված հուշարձանը տեղադրվել է 1965 թվականին Հայաստանի տուֆի մայրաքաղաք համարվող Արթիկ քաղաքում: Այն մարմնավորում է արթիկցի քարհատների ծանր ու նվիրյալ աշխատանքը և համարվում է քաղաքի յուրօրինակ ու կարևոր խորհրդանիշներից մեկը:

​Արթիկի անունը մշտապես նույնացվել է քարի, տուֆի և քարհատի ազնիվ աշխատանքի հետ: Քաղաքի պատմությունը կերտվել է հազարավոր բանվորների քրտինքով, որոնց աշխատանքի շնորհիվ վարդագույն տուֆը դարձել է հայկական ճարտարապետության կարևոր խորհրդանիշ: Այդ աշխատանքի լավագույն մարմնավորումն է «Քարհատ բանվորին» նվիրված հուշարձանը, որը հարգանքի տուրք է տուֆի արդյունահանմամբ և մշակմամբ զբաղվող բանվորների աշխատանքին: Հուշարձանն ընդգրկված է Հայաստանի մշակութային ժառանգության հուշարձանների շարքում՝ Արթիկի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում որպես պետության կողմից պահպանվող պատմամշակութային հուշարձան (հաշվառման համարը՝ 8.2/17):

​Տեղակայում՝ Շիրակի մարզ, ք․ Արթիկ (քաղաքի արևմտյան մատույցներում՝ մոտ 1 կմ արևմուտք):

Կոորդինատներ՝ 40.618641, 43.935104

Լուսանկարը `Հուշարձանների պահպանության Շիրակի մարզային ծառայության