Բացահայտիր Շիրակը-Բենիամինի հնավայրը (Դրասխանակերտ)

· Շիրակի Մարզ

Բացահայտիր Շիրակը-Բենիամինի հնավայրը (Դրասխանակերտ)

Շիրակի մարզում գտնվող Բենիամինի հնավայրը Հայաստանի և ամբողջ Անդրկովկասի հնագիտական կարևորագույն հուշարձաններից է։ Հնավայրը զբաղեցնում է մոտ 100 հեկտար տարածք, իսկ ժամանակակից գյուղը կառուցված է հենց հնագիտական տարածքի վրա։

​Հնավայրը թվագրվում է մ.թ.ա. 5-րդ դարով։ Այն հայտնաբերվել է 1989 թվականին, որից հետո հայ և ֆրանսիացի հնագետների համատեղ արշավախումբը սկսել է մասշտաբային պեղումները։ Ավելի քան երկու տասնամյակ տևած աշխատանքների ընթացքում բացահայտվել են բացառիկ ու եզակի գտածոներ, որոնք պատմում են դարեր առաջ Շիրակի տարածաշրջանում ապրած մարդկանց քաղաքակրթության, կենցաղավարության ու մշակույթի մասին։

​Բենիամինի հնավայրը եղել է Երվանդունյան դարաշրջանի արքայապատկան դաստակերտ և Շիրակի վարչական կենտրոնը։ Այս վարկածը հիմնավորվում է պեղված պալատական երկու խոշոր շենքերի առկայությամբ։

Հնագետները դամբարանադաշտերն անվանում են նաև «Դրասխանակերտ»։

​Պեղումների ընթացքում հայտնաբերվել են բացառիկ նմուշներ՝ Արտաշես արքայի սահմանաքարը, երկու հազար տարվա վաղեմության սրինգ, աճյունասափորներ, զարդեր, արձանիկներ, կենցաղային իրեր, ինչպես նաև կենդանական ծագմանոսկորներ, որոնք կարևոր տեղեկություններ են փոխանցում տարածքի ու կացարանների կիրառական նշանակության մասին։

​Բենիամինից հայտնաբերված եզակի ցուցանմուշները, Գյումրիի Երկրագիտական թանգարանում պատշաճ ցուցասրահի բացակայության պատճառով, երկար տարիներ պահվել են պահոցներում և միայն Գյումրու Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում կազմակերպվել են հատուկ ցուցադրություններ։

​Տեղակայումը՝ Հայաստան, Շիրակի մարզ, Բենիամին գյուղ

Կոորդինատները՝ 40.6911° N, 43.8466° E