Բացահայտիր Շիրակը - Մանթաշի ջրվեժ. Բնության հրաշքը Շիրակում

Մանթաշի ջրվեժը Հայաստանի Հանրապետության բնության հիդրոգրաֆիկ հուշարձաններից մեկն է։
Այս գեղատեսիլ բնական ջրվեժը գտնվում է Շիրակի մարզում՝ Մեծ Մանթաշ գյուղից մոտ 16 կմ դեպի հարավ-արևմուտք։

Այն գոյացել է Մանթաշ գետի աջակողմյան վտակի վրա և ընդգրկված է ՀՀ բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում, որտեղ ներառվել է ՀՀ Կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի համապատասխան որոշմամբ։
Դեպի ջրվեժ տանող ճանապարհը բավականին հետաքրքիր է և հարմար է արշավների սիրահարների համար։

Ճանապարհի մի մասը հնարավոր է անցնել ամենագնաց ավտոմեքենայով, սակայն մյուս հատվածը պահանջում է հետիոտն քայլարշավ, որի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 8 կմ։
Արշավի ընթացքում այցելուները հնարավորություն ունեն տեսնելու ոչ միայն ջրվեժը, այլև Մանթաշի ջրամբարը և Արքայական լիճը, ինչը ճանապարհն ավելի տպավորիչ է դարձնում։
Այս բնական հուշարձանը կարևոր նշանակություն ունի թե՛ բնապահպանական, թե՛ էկոտուրիզմի զարգացման տեսանկյունից։
Կոորդինատներ.
40°37′57″ N, 44°10′31″ E