Գյումրիում սեպտեմբերի 19-20-ին կանցկացվի «Tricolor» Gyumri Run-ը. Գյումրու քաղաքապետարան
· Գյումրի

«Tricolor» Gyumri Run — Միացի՛ր տոնական ու բարեգործական մեծ միջոցառմանը Գյումրիում:
Սեպտեմբերի 19-ին և 20-ին Գյումրին դառնալու է սպորտի, ազգային պարի ու էլեկտրոնային երաժշտության կենտրոն՝ նվիրված ՀՀ Անկախության օրվան:
Բարեգործական նպատակ.
1 կմ և 2 կմ վազքատարածություններին մասնակցելու են նաև հաշմանդամություն ունեցող երեխաներ, իսկ հանգանակված ողջ գումարն ուղղվելու է Գյումրու երեխաների ֆիզիոթերապիայի աջակցությանը («Հայ Օգնության Ֆոնդի» հետ համատեղ):
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
Սեպտեմբերի 19
08:00 – 17:00 | Համապետական հեծանվային արշավի մեկնարկ՝ Երևան – Գյումրի (122 կմ)
17:00 – 18:00 | Հեծանվարշավի մասնակիցների հանդիսավոր դիմավորում Վարդանանց հրապարակում
Սեպտեմբերի 20
10:00 – 11:45 | Հեծանվային արշավ Գյումրու կենտրոնական փողոցներով (15 կմ կամ 30 կմ)
12:00 – 12:30 | Մանկական և պատանեկան վազքերի մեկնարկ (1 կմ և 2 կմ) — Վարդանանց հրապարակ
13:00 – 14:30 | «Tricolor» Gyumri Run վազքերի մեկնարկ (5 կմ և 10 կմ) — Վարդանանց հրապարակ
16:00 – 17:30 | Ազգային պարի վարպետաց դաս և միասնական շուրջպար — Վարդանանց հրապարակ
18:30 – 21:00 | «Triangulum» community-ի էլեկտրոնային երաժշտության համերգ — Աբովյան-Շիրազ փողոցների խաչմերուկ
ԵՐԹՈՒՂԻՆԵՐԸ
Հեծանվային արշավ (Սեպտեմբերի 20, 10:00 - 11:45).
Վարդանանց հրապարակ ➔ Շահումյան ➔ Շիրազ ➔ Ղորղանյան ➔ Ռուսթավելի ➔ Սայաթ-Նովա ➔ Անկախության հրապարակ ➔ Տիգրան Մեծ ➔ Կայարանի հրապարակ ➔ Տիգրան Մեծ ➔ Անկախության հրապարակ ➔ Գարեգին Նժդեհի պողոտա ➔ Ալեք Մանուկյան ➔ Շիրակացի ➔ Օզանյան ➔ Կարսի մայրուղի ➔ Սև Բերդ ➔ Մայր Հայաստան հուշահամալիր ➔ Կարսի մայրուղի ➔ Ղարիբջանյան մայրուղի ➔ Լալայան ➔ Տիգրանյան ➔ Տերյան ➔ Աբովյան ➔ Վերադարձ Վարդանանց հրապարակ (15 կմ երթուղի կամ 2 շրջան՝ 30 կմ):
«Tricolor» Gyumri Run վազքեր (Սեպտեմբերի 20).
Մանկական և պատանեկան (12:00, 1 կմ և 2 կմ). Վարդանանց հրապարակից կենտրոնական հարակից փողոցներով:
Հիմնական վազքեր (13:00, 5 կմ և 10 կմ). Վարդանանց հրապարակ ➔ Շահումյան ➔ Շիրազ ➔ Ղորղանյան ➔ Ռուսթավելի ➔ Սայաթ-Նովա ➔ Անկախության հրապարակ ➔ Տիգրան Մեծ ➔ Կայարանի հրապարակ ➔ Տիգրան Մեծ ➔ Անկախության հրապարակ ➔ Ալեք Մանուկյան ➔ Շիրակացի ➔ Օզանյան ➔ Կարսի մայրուղի ➔ Սև Բերդ ➔ Մայր Հայաստան հուշահամալիր ➔ Նալբանդյան ➔ Տերյան ➔ Աբովյան ➔ Վերադարձ Վարդանանց հրապարակ (Վազքուղու վրա նախատեսվում է կենդանի երաժշտություն):
ՓՈՂՈՑՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓԱԿՈՒՄ
Սեպտեմբերի 20-ին, ժամը 08:00-ից տեխնիկական կառույցների մոնտաժման նպատակով ժամանակավորապես փակ են լինելու Վարդանանց հրապարակի և Աբովյան փողոցի (Աբովյան-Շիրազ խաչմերուկ) հատվածները:
Գրանցում.
Հեծանվավազքի և վազքի գրանցման համար այցելեք
Տեղափոխում.
Սեպտեմբերի 19-21-ը գործելու են ուղևորափոխադրման հատուկ ծառայություններ (ggShuttle, Yandex, Poputi, Ev-Ev): Գյումրու հյուրանոցներն ու հյուրատներն առաջարկելու են հատուկ զեղչեր:
Արի՛ Գյումրի, վազի՛ր, պարի՛ր ու բարի՛ գործ արա: