Բացահայտիր Շիրակը-«Գրիգոր Ավետարան» մատուռը Մեծ Սարիարում

· Շիրակի Մարզ

Բացահայտիր Շիրակը-«Գրիգոր Ավետարան» մատուռը Մեծ Սարիարում

«Գրիգոր Ավետարան» մատուռը գտնվում է Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղում:

​Արտաքինից մատուռը քարաշեն, փոքրիկ կառույց է՝ կառուցված տեղական սրբատաշ և անշաղախ քարերով: Այնունի նարնջագույն թիթեղյա երկկողմանի տանիք, որի ճակատային մասում՝ մետաղյա թիթեղի վրա, ամրացված է խաչ, իսկ տանիքի կատարին՝ մետաղյա դեկորատիվ խաչ: Մատուռի մուտքը փայտյա պարզ դռնով է:

​Ներսի հատվածը կահավորված է որպես աղոթատեղի: Սեղանների վրա փռված են սպիտակ ծածկոցներ, որոնց վրա տեղադրված են բազմաթիվ սրբապատկերներ, խաչեր, մոմակալներ և կրոնական իրեր: Պատերին նույնպես հարդարված են տարբեր սրբապատկերներ:

Այս խաղաղ ու սրբազան անկյունը յուրահատուկ կանգառ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել Շիրակի մարզի թաքնված գանձերն ու հաղորդակից լինել տեղական հոգևոր մշակույթին։

​Տեղակայում՝ Հայաստանի Շիրակի մարզ, Ախուրյանի տարածաշրջան, Մեծ Սարիար գյուղ (մարզկենտրոն Գյումրիից մոտ 11 կմ հյուսիս-արևելք):

​Կոորդինատներ՝ 40°53′36″N 43°57′09″E

​Լուսանկարը `Արա Վարդանյանի