Անի համայնքում շարունակվում են ճանապարհաշինական, ջրագծի և բարեկարգման աշխատանքները. Անիի համայնքապետարան

· Շիրակի Մարզ

Անի համայնքում շարունակվում են ճանապարհաշինական, ջրագծի և բարեկարգման աշխատանքները. Անիի համայնքապետարան

Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Լանջիկ բնակավայր, հետևել է սուբվենցիոն ծրագրով իրականացվող մոտ 1500 մետր երկարությամբ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներին։ Ճանապարհի մի հատվածում ասֆալտի առաջին շերտն արդեն տեղադրվել է։

Այնուհետև համայնքի ղեկավարը եղել է Բագրավանում։ Այստեղ ընթանում են ներբնակավայրային ճանապարհների հարթեցման ու խճապատման աշխատանքներ։ Արման Սարիբեկյանը տեղում ծանոթացել է աշխատանքների ընթացքին։

Հաջորդիվ համայնքի ղեկավարը հետևել է Բագրավանից սնուցվող և Անիավան, Անիպեմզա բնակավայրեր խմելու ջուր մատակարող ջրագծի անցկացման աշխատանքներին, որոնք արդեն ավարտական փուլում են։

Հաջորդ կանգառը Քարաբերդում էր, այստեղ ուսումնասիրվել է Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը՝ հարակից տարածքով։ Նախատեսվում է այն բարեկարգել։

Անիի համայնքապետարան