Աշոցքում կանցկացվի Սերգեյ Սողոյանին նվիրված սիրողական մինի ֆուտբոլի համայնքային հուշամրցաշար. Աշոցքի համայնքապետարան

· Աշոցք

Աշոցքում կանցկացվի Սերգեյ Սողոյանին նվիրված սիրողական մինի ֆուտբոլի համայնքային հուշամրցաշար. Աշոցքի համայնքապետարան

2026 թվականի հոկտեմբերի 5-ից 23-ը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքում անցկացվելու է Սերգեյ Սողոյանին նվիրված սիրողական մինի ֆուտբոլի (ֆուտզալ) համայնքային հուշամրցաշար:

Հուշամրցաշարին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքում հաշվառված, ինչպես նաև հաշվառում չունեցող, սակայն փաստացի բնակվող 18 տարեկան և բարձր տարիքի արական սեռի քաղաքացիները՝ ինչպես նաև համայնքի տարածքում գործող հաստատությունների ու կազմակերպությունների աշխատակիցները:

Հուշամրցաշարին՝ համայնքի յուրաքանչյուր բնակավայրից և համայնքի տարածքում գործող հաստատություններից ու կազմակերպություններից ներկայանում են 5-8 մասնակցից բաղկացած թիմային կազմով: Հնարավորության սահմաններում բնակավայրերը կարող են ներկայացնել մեկից ավելի թիմեր: Այն բնակավայրերն ու հաստատությունները, որտեղ ազգաբնակչությունը սակավաթիվ է, աշխատակիցներն անբավարար՝ կարող են միավորվել և ներկայանալ միասնական թիմով:

Կախված մասնակցող թիմերի քանակից՝ ձևավորվում են 2, 4 կամ ավել խմբեր: Խմբերի բաշխումը կիրականացվի վիճակահանության միջոցով՝ ս/թ-ի հոկտեմբերի 5-ին, ժամը 15.00-ին Աշոցքի համայնքապետարանում:

1-ին խմբային փուլում խաղերը անցկացվում են շրջանային մրցակարգով։ Յուրաքանչյուր խմբից 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած թիմերը անցնում են հաջորդ՝ եզրափակիչ փուլ և պայքարում մրցանակային տեղերի համար: Հավասար միավորների դեպքում հաշվի է առնվում խփած և ընդունած գոլերի արդյունքները, սրա հավասարության դեպքում էլ առավելությունը տրվում է միմյանց միջև կայացած խաղի հաղթող թիմին։ Եզրափակիչ փուլում մրցակարգը օլիմպիական է, պարտվող թիմը դուրս է մնում հետագա պայքարից:

Հուշամրցաշարին մասնակցության հայտերը անհրաժեշտ է սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 2-ը ընկած ժամանակահատվածում առձեռն ներկայացնել ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժին: Նշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն ընդունվի: Հայտերի հետ անհրաժեշտ է միաժամանակ ներկայացնել թիմերի անդամների անձը հաստատող փաստաթղթերի պատճեները:

Հուշամրցաշարի եզրափակիչ փուլում՝ 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղերը գրաված

թիմերը պարգևատրվում են պատվոգրերով, մեդալներով և դրամական մրցանակներով.

1-ին տեղ՝ 150000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ

2-րդ տեղ՝ 120000 (մեկ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ

3-րդ տեղ՝ 100000 ( մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ

1-ին տեղը գրաված թիմը պարգևատրվում է նաև գավաթով:

Արդյունքներն ամփոփվում են մրցումների ավարտից անմիջապես հետո։

Հուշամրցաշարն անցկացվելու է ՀՀ Շիրակի մարզի Աշոցք համայնքի Աշոցք բնակավայրի «Կոճոռ» թաղամասում գտնվող մինի ֆուտբոլի (ֆուտզալ) բացօթյա արհեստական խաղադաշտում:

Խաղերի հնարավոր հետաձգում կլինի միայն եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում։

Հարցերի դեպքում դիմել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժին Ա.Հովհաննիսյանին՝ 094 82-36-55, 099 82-36-55 հեռախոսահամարներով։

Էլեկտրոնային հասցե՝ [email protected]:

Հարգանքով՝ ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի համայնքապետարնի աշխատակազմ