Ճանաչենք Շիրակի մարզի մեծերին - Խաչիկ (Ռազմիկ) Բաղալյան

· Գյումրի

Ճանաչենք Շիրակի մարզի մեծերին -  Խաչիկ (Ռազմիկ) Բաղալյան

Խաչիկ (Ռազմիկ) Արմենակի Բաղալյանը ծնվել է 1940 թվականի հուլիսի 28-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ)։

Նա հայ հայտնի դերասան էր, ով 2015 թվականին արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը, իսկ 1989 թվականին՝ ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչմանը: Ունեցել է ԽՍՀՄ և Հայաստանի քաղաքացիություն:

​Կրթությունը ստացել է 1960-1962 թվականներին՝ սովորելով Լենինականի Մռավյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանական ստուդիայում: 1962 թվականից աշխատել է որպես Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, իսկ 1989-1995 թվականներին ստեղծագործել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Խորհրդային տարիներին ղեկավարել է մի շարք ինքնագործ խմբեր և ներկայացումներով հանդես եկել համամիութենական տարբեր փառատոններում՝ արժանանալով դափնեկրի կոչման: Իր ստեղծագործական գործունեության ընթացքում մարմնավորել է 100-ից ավելի դերեր:

​Թատերական գործունեության ընթացքում խաղացել է հետևյալ հայտնի ներկայացումներում և դերերում.

  • ​Ալեքսանդր Շիրվանզադե՝ «Չար ոգի» - Մուրադ

  • ​Նիկոլայ Գոգոլ՝ «Ռևիզորը» - Խլեստակով

  • ​Հակոբ Պարոնյան՝ «Շողոքորթը» - Թադե

  • ​Երվանդ Օտյան՝ «Խնդանք անցնինք» - Սիսակ

  • ​Գաբրիել Սունդուկյան՝ «Խաթաբալա» - Իսայի

  • ​Գաբրիել Սունդուկյան՝ «Քանդած օջախ» - Գիժ

  • ​Մոգի Ի. Դրուգե՝ «Սրբություն Սրբոց» - Կելի

  • ​Ալեքսանդր Օստրովսկի՝ «Անտառը» - Պյոտր

  • ​Ուիլյամ Շեքսպիր՝ «Տիտոս Անդրոնիկոս» - Մեծ որդի

  • ​Ժիրայր Անանյան՝ «Իմ տունը քո տունը չե» - Սերոբ

  • ​Բերտոլդ Բրեխտ՝ «Կուրաժ մայրիկը» - Ալիֆ

  • ​Վիլյամ Սարոյան՝ «Մի գնա բարկացած» - Քառակուսի

  • ​Դյուրենդմաթ՝ «Հերակլեսի չիրագործված սխրանքը» - Ավգիաս արքա

  • ​Պերճ Զեյթունցյան՝ «Անավարտ մենախոսություն» - Համո

  • ​Թ. Ուիլյամս՝ «Ապակե գազանանոց» - Թոմ

  • ​Գ. Սարգսյան՝ «Մեսրոպ Մաշտոց» - Մեսրոպ Մաշտոց

​Բացի ՀԽՍՀ վաստակավոր (1989) և ՀՀ ժողովրդական (2015) արտիստի կոչումներից, արժանացել է հետևյալ պարգևներին ու մեדալներին.

  • ​Մովսես Խորենացու մեդալ (2009)

  • ​ՀԹԳՄ Ոսկե մեդալ (2013)

Մահացել 2025 թվականի նոյեմբերի 16-ին Գյումրի քաղաքում, 85 տարեկան հասակում: