Ամասիայում վերանորոգվում են 5 բազմաբնակարան շենքերի մուտքերը. Ամասիա համայնք

· Ամասիա

Ամասիայում վերանորոգվում են 5 բազմաբնակարան շենքերի մուտքերը. Ամասիա համայնք

Մասնակցային բյուջետավորում» ծրագրի շրջանակներում Ամասիա բնակավայրում իրականացվում են թվով 5 բազմաբնակարան շենքերի մուտքերի ներքին տարածքների վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ։

Ծրագիրն ուղղված է բնակավայրի ընդհանուր միջավայրի բարելավմանը և բնակիչների համար ավելի բարեկարգ, հարմարավետ ու հաճելի պայմանների ստեղծմանը։

Նախաձեռնության շրջանակներում վերանորոգվում են բազմաբնակարան շենքերի մուտքերի ներքին հատվածները՝ նոր շունչ հաղորդելով ընդհանուր օգտագործման տարածքներին և բարելավելով բնակիչների առօրյա միջավայրը։

Ծրագրի իրականացումը ևս մեկ կարևոր քայլ է բնակավայրի բարեկարգման և բնակիչների կողմից բարձրաձայնված խնդիրների լուծման ուղղությամբ։

Աշխատանքները շարունակվում են։

Ամասիա համայնք