Ամասիայում կանանց և երեխաների համար նոր նախաձեռնություններ կիրականացվեն. Ամասիա համայնք
· Ամասիա

Այսօր «Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն ՀԿ-ն և Ամասիա խոշորացված համայնքը կնքեցին համագործակցության հուշագիր
Համագործակցությունն իրականացվում է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության (UN Women) կողմից ֆինանսավորվող «Զորեղացնելով նրան․ ընդլայնել կանանց տնտեսական հնարավորությունները Շիրակում» ծրագրի շրջանակներում ձևավորված կանանց ինքնօգնության խմբի նախաձեռնությամբ։
Հուշագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել երկու կարևոր նախաձեռնություն՝
Ամասիայի կանանց հմտությունների զարգացման ակումբ
Կանանց համար ապահով և հասանելի համայնքային տարածքի ստեղծում, որտեղ նրանք կկարողանան հանդիպել, սովորել նոր գործնական հմտություններ, իրականացնել համատեղ նախաձեռնություններ և զարգացնել փոխօգնության ու կանանց սոլիդարության մշակույթը։ Ակումբի համար համայնքը տրամադրում է բարեկարգ տարածք, իսկ «Կանանի» ՀԿ-ն`ծրագրի շրջանակում նախատեսված սարքավորումներ և անհրաժեշտ նյութեր՝ կանանց հմտությունների զարգացմանն ու համատեղ աշխատանքին աջակցելու համար։
Ամասիա համայնքում գենդերազգայուն մինի խաղահրապարակի բարեկարգում
Նախատեսվում է հիմք դնել երեխաների և նրանց ծնողների, համար բարեկարգ ու անվտանգ տարածքի ստեղծմանը։ Խաղահրապարակի տարածքի բարեկարգումն իրականացվելու է համայնքի կողմից՝ բնակիչների ներգրավվամբ։ Տարածքում նախատեսվում է տեղադրել QR կոդ, որի միջոցով համայնքի բնակիչները կկարողանան օգտվել կանանց աջակցող թեժ գծերի հեռախոսահամարներից, ինչպես նաև ստանալ ինքնախնամքի, հոգեկան բարեկեցության և դրական ծնողավարման վերաբերյալ օգտակար տեղեկատվություն ու վարժանքներ։
Շնորհակալ ենք Ամասիա խոշորացված համայնքի ղեկավա տիկին Հարությունյանին ծրագրի ողջ ընթացքում արդյունավետ համագործակցության համար: Շնորհակալ ենք նաև կանանց ինքնօգնության խմբի անդամներին և համայնքի մոբիլիզացված բնակիչներին,ովքեր ամեն ջանք գործադրում են տարածքը բարեկարգելու և անվտանգ դարձնելու համար: