Գյումրիում երեկոյան ժամերին հնարավոր են լուսավորության անջատումներ. Գյումրու քաղաքապետարան

· Գյումրի

Գյումրիում  երեկոյան ժամերին հնարավոր են լուսավորության անջատումներ. Գյումրու քաղաքապետարան

Գյումրիում երեկոյան ժամերին հնարավոր են գիշերային լուսավորության անջատումներ․ քաղաքապետարանի հայտարարությունը

Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են, որ առաջիկա օրերին քաղաքում՝ երեկոյան ժամերին (մինչև 23:00-ն), հնարավոր են գիշերային լուսավորության ժամանակավոր անջատումներ։

Լուսավորության սահմանափակումները պայմանավորված են Գյումրիում ընթացող գեղարվեստական ֆիլմի նկարահանումներով։ Կինոնկարը պատմում է 1918-1920 թվականների Գյումրու (Ալեքսանդրապոլի) կյանքի, պատմական անցուդարձի և հին քաղաքի մթնոլորտի մասին, ինչն էլ պահանջում է համապատասխան տեսարանների ապահովում:

Գյումրու քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառված ժամանակավոր անհանգստության համար և հավելում, որ առաջիկայում ևս հնարավոր են նմանատիպ անջատումներ, որոնց մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Գյումրու քաղաքապետարան