Գյումրիում Շիրակի համայնքները ներկայացրել են իրենց գույներն ու ավանդույթները Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանը. Անիի համայնքապետարան

· Գյումրի

Գյումրիում Շիրակի համայնքները ներկայացրել են իրենց գույներն ու ավանդույթները Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանը. Անիի համայնքապետարան

Անկախություն՝ հարատև պետություն

Այս խորագրի ներքո՝ Գյումրիում առանձնահատուկ տոնական տրամադրություն էր։

Շիրակ աշխարհը, այդ թվում՝ Անի համայնքը, մեկ տոնական հրապարակում էր՝ համայնքներով, ավանդույթներով ու ձեռքբերումներով, համայնքներն էլ իրենց գույներով ու համերով ներկայացրեցին մարզը Հայաստանի Անկախության 35-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում։

Մեկ հարթակում ներկայացված էին Շիրակի մարզի բոլոր համայնքները, թանգարաններն ու մշակութային կազմակերպությունները։

Անին ևս իր գույնով, կենցաղով ու ձեռագործ աշխատանքներով էր։

Յուրաքանչյուր համայնք իր տաղավարում ներկայացրել էր իրեն բնորոշ կոլորիտը՝ կտավներ, ձեռքի աշխատանքներ, ավանդական ուտեստներ, տեղական արտադրանք, հուշանվերներ և այն ամենը, ինչ ձևավորում է տվյալ համայնքի ինքնատիպ դիմագիծը։

Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի ու մյուս համայնքների ղեկավարների, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների, պաշտոնատար այլ անձանց հետ շրջել է բոլոր տաղավարներով, ծանոթացել ներկայացված աշխատանքներին։

Տոնական միջոցառման երաժշտական ծրագրում ելույթներով հանդես են եկել «Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը», «Անի փողային նվագախումբը», «Հրայրք» պարի խումբը։

Անիի համայնքապետարան