Էլեկտրաէներգիայի անջատումներ Շիրակի մարզում ապրիլի 29-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով Շիրակի մարզում ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
11:00–15:00 Ախուրյանի շրջան՝ Մարմաշեն գյուղ
11:00–16:00 Արթիկ քաղաք՝ Բաղրամյան, Շահումյան, Տուֆագործների փողոցներ
Արթիկի բժշկական կենտրոն և ծննդատուն՝ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ
Անիի տարածաշրջան՝ Հայկաձոր գյուղ և Հայկաձորի պոմպակայան։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: