Արթիկում շարունակվում է Անկախության և հարակից երեք փողոցների հիմնանորոգումը․ մեկնարկել է ասֆալտապատումը. Արթիկի համայնքապետարան

· Արթիկ

Արթիկում շարունակվում է Անկախության և հարակից երեք փողոցների հիմնանորոգումը․ մեկնարկել է ասֆալտապատումը. Արթիկի համայնքապետարան

Արթիկ քաղաքի Անկախության, Սվերդլովի, Չարենցի, Երկաթուղայինների փողոցների հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են։

Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, տեղակալներ Վարդան Մակեյանի, Արման Աջամօղլյանի և աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր եղել է Անկախության փողոցում` հետևելու ասֆալտապատման աշխատանքների ընթացքին։

Այսօր Անկախության փողոցի միջնամասում մեկնարկել են խոշորահատիկ ասֆալտի առաջին շերտի տեղադրման աշխատանքները։

Համայնքի ղեկավարը հետևել է աշխատանքների ընթացքին, շինարարի հետ քննարկել նախագծի տեխնիկական առանձնահատկություններին առնչվող հարցեր։

Համայնքի ղեկավարը շեշտել է, որ Անկախության և վերջինիս հատվող 3 զուգահեռ փողոցների հիմնանորոգումն Արթիկ համայնքի 2026 թվականի ամենակարևոր և առանցքային ծրագրերից է. շինարարն աշխատանքները պետք է կատարի որակով, ավարտի նախատեսած ժամկետում, իսկ համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուների կողմից դիտարկումները պետք է լինեն մշտական` թերությունները բացառելու նպատակով։

Արթիկ քաղաքի Անկախության, Սվերդլովի, Չարենցի, Երկաթուղայինների փողոցների հիմնանորոգման ծրագրով նախատեսված է փողոցների երթևեկելի մասի ասֆալտապատում, մայթերի սալիկապատում, մայթեզրերի կառուցում, ջրահեռացման, կոյուղատար համակարգի կառուցում, լուսավորության նոր ցանցի անցկացում։

Արթիկի համայնքապետարան