22-ամյա Արման Մինասյանը աշխարհի ռեկորդ է սահմանել
· Աշոցք

Այսօր աշխարհի ռեկորդ է սահմանել Շիրակի մարզի Աշոցք համայնքի Փոքր Սեպասար գյուղի բնակիչ 22-ամյա Արման Մինասյանը:
Ինքնուս մարզիկը, 18 կգ կշռող պայուսակը ուսին, մեկ ոտքը վերև բարձրացրած, 30 վայրկյանում 57 անգամ կատարել է գետնին հրում վարժությունը՝ գերազանցելով Մոհամեդ Օսմանիի 2021 թվականին Եգիպտոսում սահմանած աշխարհի ռեկորդը, որի ժամանակ Օսմանին նույն վարժությունը կատարել էր գետնին 50 անգամ հրում կատարելով:
Մինչ այս Արման Մինասյանը ևս մեկ ռեկորդ էր սահմանել 2025 թվականի մայիսի 27 ին՝ բռունցքների վրա մեկ րոպեում 98 հատ գետնին հրում վարժություն կատարելով, իսկ նույն թվականի հոկտեմբերի 19-ին էլ՝ երկու ձեռքերի երկու մատներով պտտաձողից կախված դրությունից, ոտքերը 90 աստիճան անկյան տակ 36 վայրկյանում 79 հրում կատարելով:
Այս վարժությունների համար երիտասարդ մարզիկը գրանցվել է Հայկական Դյութազնագրքում: Այսօրվա ռեկորդը Արման Մինասյանը նվիրել է Հայաստանի անկախության տոնին, Արցախին, Բաքվի բանտում գտնվող հայ գերիներին ու Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Ռեկորդի սահմանման տեսանյութը առաջիկայում կուղարկվի Գինեսի ռեկորդների պաշտոնական գրասենյակ: