«Անի» փողային նվագախումբը Անկախության 35-ամյակի առիթով համերգով հանդես եկավ Մարալիկում. Անիի համայնքապետարան
· Անի

«Անի» փողային նվագախումբը՝ Անիում
Սիրված երգերը՝ թարմացված շնչով ու արդիականացված կատարումներով։
Մարալիկի մշակութային երիտասարդական կենտրոնի բեմում Գյումրու «Անի» փողային նվագախումբն է։
Նոր ու ժամանակակից նվագացանկ՝ համաշխարհային հիթեր, ժամանակակից էստրադային, ջազային կատարումներ, սաունդթրեքներ, դասական գործեր:
«Անկախություն՝ հարատև պետություն» խորագրի ներքո անցկացվող Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված միջոցառումը Մարալիկում կազմակերպվել է Անիի համայնքապետարանի կողմից՝ համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի նախաձեռնությամբ։
Միջոցառման ընթացքում Արման Սարիբեկյանը ողջունել է ներկաներին, շնորհավորել ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով։ Իր ելույթում համայնքի ղեկավարը մասնավորապես ասել է․
«Միայն անկախության նվաճումը բավարար չէ, այն պետք է պահել ու ամրապնդել, ամեն օր անել հնարավորն ու անհնարը, որպեսզի անկախ ապրելու ձեռքբերված իրավունքը մնա անսասան իրողություն։ Մենք ապրում ենք այնպիսի պատմական ժամանակաշրջանում, երբ արդի աշխարհը մեզ նոր մարտահրավերների առաջ է կանգնեցնում, բայց համոզված եմ, որ մենք կարող ենք դրանք էլ հաղթահարել միասնականությամբ ու նվիրումով, այն միասնությամբ, որի ծնունդ է անկախությունը»,- ընդգծել է Արման Սարիբեկյանը։
Նա նաև շնորհավորել է բոլոր նրանց, ովքեր համարվում են, այսպես ասած, «անկախության սերունդ», ում բախտ է վիճակվել ծնվել ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետությունում։ Հերթը «Անի» փողային նվագախմբինն է։
Անեցի հանդիսատեսը հիացած է, համերգը՝ կայացած։ Այդ մասին վկայեցին դահլիճի չդադարող ծափերը։