Եվրոպական հետազոտողների գիշերը միջոցառմանը Գյումրիում. Արթիկի համայնքապետարան
· Գյումրի

Սեպտեմբերի 25-ի ժամը 17։00-ին, Գյումրու (Gyumri Technology Center by EIF) և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում (VTC- -Vanadzor Technology Center by EIF) գիտությունը դառնալու է ավելի մոտ ու հասանելի հետաքրքիր փորձերի, ինտերակտիվ ցուցադրությունների, աշխատաժողովների, գիտական շոուների և նորագույն տեխնոլոգիաների միջոցով։
Փորձարկե՛ք, բացահայտե՛ք և ճանաչե՛ք գիտության աշխարհը` Եվրոպական հետազոտողների գիշերը Հայաստանում (ERNA-European Researchers' Night in Armenia ) միջոցառման շրջանակում։
Մուտքն ազատ է, գրանցումը` պարտադիր։
Մանրամասների համար`
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն. https://forms.gle/JSBcdjXeQSWQmf4T9,
Գյումրու` տեխնոլոգիական կենտրոն. https://forms.gle/7XHQHw8wqkUULqQ68