Բացահայտիր Շիրակը-Սուրբ Նիկողայոս Հրաշագործ մատուռը («Սամվելի մատուռ»)

· Շիրակի Մարզ

Բացահայտիր Շիրակը-Սուրբ Նիկողայոս Հրաշագործ մատուռը («Սամվելի մատուռ»)

Այգաբաց գյուղում հայտնի են բազմաթիվ մատուռներ, որոնցից մեկն էլ Սուրբ Նիկողայոս Հրաշագործ մատուռն է: Այն բաղկացած է մի քանի սենյակ-խորաններից, որոնք են՝ Սուրբ Նիկողայոս Հրաշագործի սենյակը, որն ամենասկզբից է եղել, ու հետագայում ավելացել են նաև Սուրբ Գրիգոր Լուսավորչի, Սուրբ Հովսեփ Արիմաթեացու, Սուրբ Շարբելի ու Սուրբ Հովհաննես Մկրտչի սենյակ-խորանները:

​Սուրբ Գիրքը, որը գտնվում է այնտեղ, որդան կարմիրով գրված Հովհաննու Ավետարանն է, որի գրչի հեղինակի մասին տեղեկություններ չունենք: Ենթադրվում է, որ ավելի քան 1000 տարվա հնության երկաթագիր ձեռագիր է: Սուրբ գրքի զորությունը ստանալու համար մարդիկ գալիս են ոչ միայն մեր երկրից, այլև աշխարհի ամենատարբեր կետերից: Ասում են՝ Ավետարանը գյուղի բնակիչների կողմից խիստ հսկողության տակ է գտնվում, քանի որ Սուրբ գիրքը մեծ զորություն ունի՝ բժշկելու և խնդրանքներն իրականացնելու: Ականատեսները մի շարք հրաշքներ են պատմում, որ ապաքինվելու խնդրանքով եկել են մատուռ և բժշկվել:

​Մատուռն հիմա ավելի շատ հայտնի է որպես «Սամվելի մատուռ»:

​Տեղակայումը՝ ՀՀ, Շիրակի մարզ, Այգաբաց գյուղ:

Կոորդինատները՝ 40.7303, 43.8967

Լուսանկարները՝ Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի