Աշոցքի երեք բնակիչ պարգևատրվել է «ՀՀ զինված ուժերի 20 տարի» հոբելյանական մեդալով. Աշոցքի համայնքապետարան

· Աշոցք

Աշոցքի երեք բնակիչ պարգևատրվել է «ՀՀ զինված ուժերի 20 տարի» հոբելյանական մեդալով. Աշոցքի համայնքապետարան

ՀՀ պաշտպանության նախարարության կողմից Աշոցք համայնքի բնակիչներ Ռաֆայել Վահանի Դիլանյանը, Հայկ Անդրանիկի Մուրադյանը և Անդրանիկ Զիոսի Մելիքյանը պարգևատրվել են «ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ 20 ՏԱՐԻ » հոբելյանական մեդալներով՝ հայրենիքին մատուցած ծառայությունների համար։

Պարգևները հանձնել է ԵԿՄ Շիրակի մարզային խորհրդի նախագահ Արմեն Խաչատրյանը։

Պարգևատրվածներին և հյուրերին ընդունել է Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը։

Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը շնորհավորել է պարգևատրված բնակիչներին՝ ընդգծելով նրանց վաստակի, նվիրվածության և հայրենանվեր գործունեության կարևորությունը։

Համայնքի ղեկավարը շեշտել է, որ բարձր է գնահատում աշոցքցիների ներդրումը հայրենիքի պաշտպանության և պետության ամրապնդման գործում:

Աշոցքի համայնքապետարան