Աղին գյուղի ողբերգական ավտովթարից տուժած ընտանիքի անդամների վիճակը կայունանում է. Alex.News

Ապրիլի 10-ին Աղին գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժած կնոջ առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ կայունացել է:
Խչեյանների ընտանիքնի 28 ամյա մայրը գիտակցության է եկել,ենթարկվել է մի քանի վիրահատությունների,կարողացել է որոշ շփում ունենալ հարազատների հետ,բայց իր ընտանիքի հետ կատարվածի մասին դեռ տեղյակ չէ:
Այս մասին Alex. news-ի հետ ունեցած զրույցում հայտնեց Ջրառատ բնակավայրի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը:
Հիվանդանոցում գտնվող երկու ամյա տղան նույնպես կոմայից դուրս է եկել,արդեն խոսում է,խաղում խաղալիքներով,շնչում է ինքնուրույն,բոլոր օժանդակ ապարատները անջատված են այս պահին,իսկ չորսամյա մյուս տղան ենթարկվել է գլխի շրջանում վիրահատության և բժիշկների գնահատմամբ վիճակը կայուն է:
Վարչական ղեկավարի փոխանցմամբ, մոտ օրերս հիվանդանոցից դուրս կգրվի ընտանիքի ութամյա աղջիկը:
Նա առայժմ հորեղբայրների կամ մորական տատիկի մոտ կտեղափոխվի: