Նոր տեղեկատվական վահանակներ՝ Շիրակի մարզում

Այցելուների իրազեկվածության բարձրացման և պատմամշակութային հուշարձանների հանրայնացման նպատակով` ՀՀ կառավարության որոշմամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հատկացրած դրամաշնորհային միջոցներով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կազմակերպում է հանրապետության տարածքում 350 տեղեկատվական վահանակների տեղադրման աշխատանքներ:
Սահմանված կարգով անցկացված մրցույթի արդյունքում` տեղեկատվական վահանակներ են տեղադրվել Շիրակի մարզի հետևյալ պատմամշակութային հուշարձանների տարածքներում.
Սբ. Առաքելոց վանական համալիր (Պեմզաշեն բնակավայր)
Մակարավանք վանական համալիր (Պեմզաշեն բնակավայր)
Հոգեվանք վանական համալիր (Սառնաղբյուր բնակավայր)
Սբ. Թադեոս Առաքյալ եկեղեցի (Սառնաղբյուր բնակավայր) ։