Նորոգման աշխատանքների պատճառով Գյումրիի մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն. Գյումրու քաղաքապետարան

· Գյումրի

Նորոգման աշխատանքների պատճառով  Գյումրիի մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն. Գյումրու քաղաքապետարան

Գյումրիում սկսվել են մի շարք փողոցների միջին նորոգման աշխատանքներ, որոնք ներառում են հին ասֆալտային շերտի քանդում, հեռացում և հարթեցում։

Իրականացվող շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ որոշ օրերի և ժամերի երթևեկության համար ժամանակավորապես փակ են լինելու հետևյալ ճանապարհահատվածները.

Շահումյան փողոց՝ Ավտոկայանի հրապարակի սկզբնամասից մինչև Վարդանանց հրապարակ,

Գորկու փողոց՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի վերջնամասից մինչև Շառլ Ազնավուրի փողոցի սկզբնամաս,

Հասմիկ Կիրակոսյան փողոց՝ Վարդանանց հրապարակից դեպի Հաղթանակի պողոտա տանող հատվածն ամբողջությամբ։

Մյուս փողոցների վերանորոգման և երթևեկության սահմանափակումների վերաբերյալ կտրվի լրացուցիչ հայտարարություն։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել զգույշ և պահպանել ճանապարհային անվտանգության կանոնները։ Քաղաքացիներից հայցում ենք ներողամտություն՝ պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար։

Գյումրու քաղաքապետարան