Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնը հիմնանորոգվում է. Արթիկի համայնքապետարան
· Արթիկ

Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը տեղակալներ Գոռ Պետրոսյանի, Վարդան Մակեյանի, Արման Աջամօղլյանի և աշխատակազմի պատասխանատուների հետ հետևել է Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնի հիմնանորոգման աշխատանքներին։
Ծրագրի շրջանակում փոխվել են շենքի դռները և պատուհանները, հիմնանորոգվել է տանիքը, ջրամեկուսացվել են հիմքերը։
Այժմ ընթանում են շենքի ներսի հատվածի և դահլիճի հիմնանորոգման աշխատանքները։
Հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո կենտրոնն ապահովվելու է անհրաժեշտ գույքով։
Համայնքի ղեկավարը տեղակալների, աշխատակազմի պատասխանատուների հետ շրջել է մշակույթի կենտրոնի շենքում, հետևել աշխատանքների ընթացքին, զրուցել շինարարի հետ, կատարել նկատառումներ։