Անի համայնքում շարունակվում է «Սպարտակիադա» մարզական խաղերի համայնքային փուլը. Անիի համայնքապետարան

· Անի

Անի համայնքում շարունակվում է «Սպարտակիադա» մարզական խաղերի համայնքային փուլը. Անիի համայնքապետարան

Անի համայնքում ընթանում է «Սպարտակիադա» մարզական խաղերի համայնքային փուլը՝ տարբեր մարզաձևերից։

Մրցումները կազմակերպվել և անցկացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ՝ Անիի համայնքապետարանի ԿՄՍԵ բաժնի և «Անի» համալիր մարզադպրոցի անմիջական մասնակցությամբ։

Մրցումներին մասնակցում են Անի համայնքի բոլոր բնակավայրերի դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտները։

Հնգամարտ և բազկամարտ մարզաձևերից արդեն հայտնի են հաղթող թիմերը։

Հնգամարտ մարզաձևում՝
1-ին տեղ՝ Իսահակյանի միջնակարգ դպրոցի թիմ՝ 533 միավոր,
2-րդ տեղ՝ Սառնաղբյուրի Մաթևոս Մադաթյանի անվան միջնակարգ դպրոցի թիմ՝ 462 միավոր,
3-րդ տեղ՝ Լուսաղբյուրի միջնակարգ դպրոցի թիմ՝ 430 միավոր։

Բազկամարտ մարզաձևում՝
1-ին տեղ՝ Սառնաղբյուրի Մաթևոս Մադաթյանի անվան միջնակարգ դպրոցի թիմ՝ 390 միավոր,
2-րդ տեղ՝ Ձորակապի միջնակարգ դպրոցի թիմ՝ 372 միավոր,
3-րդ տեղ՝ Լուսաղբյուրի միջնակարգ դպրոցի թիմ՝ 350 միավոր։

Մրցումները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 2-ը։

Համայնքային փուլում հաղթող թիմերը կպատրաստվեն մարզային փուլի մրցումներին, որի արդյունքում լավագույն դպրոցներն ու մարզիկները հնարավորություն կստանան Անի համայնքն ու Շիրակի մարզը ներկայացնելու եզրափակիչ փուլում։