Բացահայտիր Շիրակը - Վարդաքարի Սուրբ Աստվածածին եկեղեցի

· Շիրակի Մարզ

Բացահայտիր Շիրակը - Վարդաքարի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Շիրակի մարզի պատմական ու կոլորիտային Վարդաքար գյուղում է գտնվում 19-րդ դարի պատմամշակութային այս գեղեցիկ հուշարձանը՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին (որոշ աղբյուրներում հիշատակվում է նաև որպես Սուրբ Խաչ): Այն ընդգրկված է պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում և մինչ օրս հանդիսանում է համայնքի հոգևոր կյանքի զարկերակը, որտեղ տեղացիներն մեծ սիրով նշում են քրիստոնեական տոները:

​Կառուցված է տեղական սրբատաշ տուֆ քարից՝ հայկական ավանդական եկեղեցաշինության ոճով: Պարզ, բայց վեհ հորինվածքով գյուղական եկեղեցի է՝ առջևում գեղեցիկ զանգակատնով ու խնամված, կանաչապատ բակով:

Խորանը զարդարված է Սուրբ Աստվածամոր պատկերով:

​ Եկեղեցու բակում տեղադրված են նրբահյուս, գեղեցիկ քանդակված խաչքարեր ու հնագույն արձանագրություններ:

Մոտակայքում է գտնվում տեղացիների սիրելի ուխտատեղի «Սրբ դաշտ» մատուռը: Գյուղի տարածքում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերվել են բրոնզե դարի արժեքավոր գտածոներ, որոնք փաստում են, որ այս հողը բնակեցված է եղել հազարամյակներ ի վեր:

​Տեղակայումը.

Շիրակի մարզ, գ. Վարդաքար

Կոորդինատներ.

40.6620307, 43.9185875