Ռուսական ռազմաբազան պետք է մնա, թե ոչ. հարցման արդյունքներ. Hraparak. am

· Գյումրի

Ռուսական ռազմաբազան պետք է մնա, թե ոչ. հարցման արդյունքներ. Hraparak. am

Հայաստանում անցկացված հարցման արդյունքներով՝ քաղաքացիների զգալի մասը կարծում է, որ ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է շարունակի մնալ երկրում։

«Գելափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է սեպտեմբերի 22-24-ը 1001 քաղաքացիների շրջանում անցկացված հարցման արդյունքները։

Ըստ տվյալների՝ հարցվածների 39.7%-ը նշել է, որ ռազմաբազան անհրաժեշտ է Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար։ Եվս 24.7%-ը կարծում է, որ այն պետք է մնա Հայաստանում, սակայն անհրաժեշտ է վերանայել դրա տեղակայման հարցը։

Այսպիսով, հարցվածների ընդհանուր 64.4%-ը տարբեր ձևակերպումներով կողմ է ռազմաբազայի՝ Հայաստանում մնալուն։

Միևնույն ժամանակ, հարցվածների 28.9%-ը հակառակ տեսակետն է հայտնել՝ համարելով, որ ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է դուրս բերվի Հայաստանից։

Հարցման մասնակիցների 6.8%-ը չի կարողացել հստակ պատասխանել հարցին։