Անի համայնքում հարգանքի տուրք են մատուցել 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին. Անիի համայնքապետարան

· Անի

Անի համայնքում հարգանքի տուրք են մատուցել 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին. Անիի համայնքապետարան

44-օրյա պատերազմը խլեց շատերի կյանքը։ Անեցի տղաները ևս անմահացան հանուն հայրենիքի, հանուն վաղվա ու ապագայի։

Ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակվածների, երեկ՝ սեպտեմբերի 27-ին Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի գլխավորությամբ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Սաղաթելյանը, համայնքապետարանի աշխատակազմի, ենթահիմնարկների ներկայացուցիչները, Անիի ավագանու անդամները քայլերթով շարժվել են Մարալիկի Հաղթանակի զբոսայգի։

Այստեղ արցախյան պատերազմների, սահմանային միջադեպերի ժամանակ զոհված անեցի հերոսների հիշատակն հավերժացնող հուշարձանի մոտ ներկաները ծաղիկներ են խոնարհել ու հարգանքի տուրք մատուցել։

«6 տարի է անցել ահասարսուռ պատերազմից ու դեռ չի սպիացել կորստի ցավն ու վերքը։ Մեր տղաներն ընկան հերոսաբար՝ քաջ գիտակցելով, որ սեփական կյանքը նվիրաբերում են հանուն սերունդների խաղաղ ու ապահով կյանքի»,- ասել է Արման Սարիբեկյանն ու հավելել, որ մենք էլ մեր հերթին պետք է արդարացնենք նրանց հույսերը, քանի որ անմահացածների հանդեպ ունեցած պարտքն ու պատասխանատվությունն անչափելի է։

Հավերժ փա՛ռք մեր հերոսներին։

Անիի համայնքապետարան