Բացահայտիր Շիրակը - Սպանդարյանի սեպագիր հրաշքը

· Շիրակի Մարզ

Բացահայտիր Շիրակը - Սպանդարյանի սեպագիր հրաշքը

Սպանդարյան գյուղում պահպանվող սեպագիր արձանագրությունը հանդիսանում է Հայաստանի տարածքում հայտնաբերված Ուրարտուի (Բիայնիի) Մենուա արքայի որդի Արգիշտի Ա թագավորի կարեւոր քարտաշ գրություններից մեկը: Այս բացառիկ ռազմական բնույթի վկայությունը հիմնավորում է, որ ժամանակակից Սպանդարյան բնակավայրը ձեւավորվել է հնագույն թագավորանիստ վայրի ավերակների վրա:

​Ուրարտական այս սեպագիր հուշարձանը թողնվել է Արգիշտի Ա-ի գահակալության երկրորդ տարում՝ մ.թ.ա. 785 թվականին, ուղղված դեպի Շիրակ կատարված արշավանքի ընթացքում: Արձանագրության բնօրինակ տեքստում նշված է. «Ես՝ Արգիշտի արքա՝ Մենուայի որդին, Խալդ Աստծո օգնությամբ Էրեբունուց արշավեցի Կուհալինի ցեղի վրա, ճնշեցի ապստամբությունը, հիմնեցի բերդաքաղաք...»: Նիկողայոս Ադոնցի կողմից կազմված ցանկում այս արձանագրությունը զբաղեցնում է 17-րդ տեղը՝ հետեւյալ ձեւակերպմամբ. «Ես՝ Արգիշտի թագավորս, գրավեցի Կուլհալինի երկիրը, Ալրուբանի քաղաքը»:

​Պատմական այս հայտնագործությունը կատարել է տեղացի Սերնես Հարությունյանը, ով այդ մասին տեղեկացրել է Մեսրոպ եպիսկոպոս Սմբատյանին, վերջինս էլ՝ հնագետ Ալեքսանդր Երիցյանին: Արդեն 1884 թվականին այն առաջին անգամ վերծանել է անգլիացի գիտնական Սեյսը, ինչից հետո նյութը խմբագրվել է «Արարատ» ամսագրում: Հետագա տարիներին արձանագրությունը ուսումնասիրել են ԱՄՆ-ից, Ֆրանսիայից եւ այլ երկրներից ժամանած բազմաթիվ գիտարշավախմբեր: Բիայնիի մասին իր գրքում այս արձանագրությանը անդրադարձել է նաեւ նշանավոր պատմաբան Լեոն:

​Այն փաստը, որ տեղանքը եղել է արքաների ու ցեղապետների նստավայր, բացի վերը նշված արձանագրությունից, հաստատվում է նաեւ գյուղի տարածքից հայտնաբերված եզակի ու արժեքավոր գտածոներով, որոնք ներկայումս ցուցադրվում են Սպանդարյան գյուղի «Կուլհալին» թանկարժեք թանգարանում: Մեր անցյալի յուրաքանչյուր քար ու գիր պատմական վկայություն է, որը պարտավոր ենք հպարտությամբ փոխանցել գալիք սերունդներին:

​Տեղակայումը՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Սպանդարյան գյուղ

Կոորդինատներ՝ 40.6150° N, 43.8333° E

Լուսանկարը `Արթիկի գանձերը-ի