Ամասիայի արվեստի դպրոցում ներկայացվել են հայ մանրանկարչության առանձնահատկություններն ու սաների աշխատանքները. Ամասիա համայնք

· Ամասիա

Ամասիայի արվեստի դպրոցում ներկայացվել են հայ մանրանկարչության առանձնահատկություններն ու սաների աշխատանքները. Ամասիա համայնք

Ինչ դեր ունի մանրանկարչությունը ազգային ինքնության պահպանման և ճանաչման գործում,ինչպես են պատանի նկարիչները սերտում մանրանկարչության գաղտնիքները և ինչ առանձնահատկություններ ունի հայ մանրանկարչությունը:

Այս կարևոր թեմաների շուրջ էր Ամասիայի մանկական արվեստի դպրոցում անցկացված ցուցահանդես-սեմինարը, որին հրավիրված էին նաև Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը,համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտավազդ Ղուկասյանը, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ: Միջոցառմանը ներկա էին նաև կրթական ու պետական կառույցների ղեկավարներ,աշխատակիցներ, ինչպես նաև համայնքի բնակիչներ ու արվեստի դպրոցի սաների ծնողները:

Միջոցառման ընթացքում արվեստի դպրոցի սաները նախ ներկայացրեցին հայ մանրանկարչության առանձնահատկությունները, խոսեցին դարերով փոխանցված ու մինչ օրս պահպանված ինքնատիպ, միայն հայ ազգին բնորոշ էլեմենտների մասին,քննարկվեցին նաև ներկայումս մանրանկարչության պահպանման հնարավորություններն ու հեռանկարները:

Ցուցահանդեսի ընթացքում հյուրերին ներկայացվեցին Ամասիայի մանկական արվեստի դպրոցի սաների նկարազարդ աշխատանքները,որոնցում յուրաքանչյուր պատանի նկարիչ փորձել էր վերարտադրել մանրանկարչության բնագավառում հայտնի վարպետների գլուխգործոց համարվող աշխատանքների կրկնօրինակները:

Ամասիա համայնք