Մարալիկում Տարեցների միջազգային օրը կնշանավորվի Նաիրյան վոկալ անսամբլի համերգով. Անիի համայնքապետարան

Հոկտեմբերի 1-ը՝ Տարեցների միջազգային օրը, հիշարժան ու տարբերվող կդառնա Մարալիկում։
Արվեստի դպրոցի դահլիճում հայ դասականների, հոգևոր ու ավանդական երաժշտությանը նոր շունչ կհաղորդի Նաիրյան վոկալ անսամբլը։
Այսպիսով՝ հոկտեմբերի 1-ին, ժամը՝ 15:30-ին, սիրով հրավիրում ենք Մարալիկի արվեստի դպրոց։
Համերգն իրականացվում է Անիի համայնքապետարանի բարձր հովանու ներքո, Մարալիկի արվեստի դպրոցի աջակցությամբ, «ՐԱՅԶ-Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից։