Սեպտեմբերի 30-ից Արփի լճի ջրամբարից ջրի թողք կիրականացվի Ախուրյան գետահուն. Ամասիա համայնք
· Ամասիա

Արփի լճի ջրամբարը ձմեռացման շրջանին նախապատրաստելու նպատակով,այսօրվանից՝ սեպտեմբերի 30-ից ,Արփի լճի ջրամբարից Ախուրյան գետահուն կիրականացվի ջրի պարապ թողք՝ 12-13 մ3/վրկ ելքերով:
Ջրի թողքերը նախատեսվում է իրականացնել մինչև ջրամբարում ջրի հորիզոնը կհասնի սահմանված նիշին: Հնարավոր արտակարգ իրավիճակներից խուսափելու համար հորդորում ենք պահպանել անվտանգության կանոններն ու լինել առավել ուշադիր: