Մարալիկում Տարեցների միջազգային օրը նշվել է համերգային միջոցառմամբ. Անիի համայնքապետարան

· Շիրակի Մարզ

Մարալիկում Տարեցների միջազգային օրը նշվել է համերգային միջոցառմամբ. Անիի համայնքապետարան

Տարեցների միջազգային օրը Մարալիկում հիշարժան էր ու տարբերվող։

Անեցի ավագ սերնդի ներկայացուցիչներին օրվա առիթով շնորհավորեց ու մեծարեց Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը։

Նա իր խոսքում արժևորեց տատիկ-պապիկների դերը համայնքի ու պետության կայացման գործում։ Միաժամանակ նշեց, որ ամեն ինչ արվում է ավագ սերնդին բարեկեցիկ ծերություն ապահովելու ուղղությամբ։

Մարալիկի արվեստի դպրոցի դահլիճում Տարեցների օրվան նվիրված կազմակերպվել էր ցերեկույթ, որի ընթացքում հանդես եկավ Նաիրյան վոկալ անսամբլը ։

Հայ դասականների գործերը՝ նոր ու թարմացված շնչով։ Բազմաձայն երգերի անզուգական կատարումներից մինչև ժեստերի լեզու․ Նաիրյան վոկալ անսամբլը տպավորեց անեցի հանդիսատեսին։

🔺 Գեղեցիկ կատարումներով հանդես եկավ նաև արվեստի դպրոցի «Վերածնունդ» պարի խումբը։

Միջոցառումն իրականացվեց Անիի համայնքապետարանի բարձր հովանու ներքո, Մարալիկի արվեստի դպրոցի աջակցությամբ, «ՐԱՅԶ-Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից։

Անիի համայնքապետարան