Ամասիա համայնքի ղեկավարը այցելել է համայնքի 90 տարին լրացած և տարեց բնակիչներին. Ամասիա համայնք

· Ամասիա

Ամասիա համայնքի  ղեկավարը այցելել է համայնքի 90 տարին լրացած և տարեց բնակիչներին. Ամասիա համայնք

Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է:

Սա ևս մեկ առիթ է ուշադրություն հրավիրելու տարեցներին հուզող խնդիրներին և ջանքեր գործադրելու, որպեսզի նրանք ապրեն արժանավայել կյանքով, շրջապատված լինեն խնամքով և հոգատարությամբ։

Օրվա առթիվ Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանն ու համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները այցելեցին համայնքի ամենատարեց բնակիչներին,ովքեր բոլորել են իրենց կյանքի 90 ամյակը:

Համայնքի ղեկավարը նախ այցելեց և օրվա առթիվ շնորհավորեց համայնքի ամենատարեց բնակչին՝ 96 ամյա Մարուսյա Հովհաննիսյանին՝ մաղթելով առողջություն և երկարակեցություն:

Հաջորդ այցելությունը Եղիազարյանների բնակարան էր: Աշխատանքային հարուստ կենսագրություն ունեցող Հասմիկ Եղիազարյանի հետ համայնքի ղեկավարն ունեցավ ջերմ ու անմիջական զրույց,շնորհավորեց միջազգային օրվա առթիվ և մաղթեց տոկունթություն :

Անակնկալ այցը հուզմունք պատճառեց 91 ամյա Զինա Սալնազարյանին:Համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի հետ զրույցում Զինա տատը ոչ միայն վերհիշեց կյանքի երիտասարդ տարիների տոկունությունն ու նվիրվածությունը աշխատանքին,այլև մեր խնդրանքով կատարեց Կոմիտասի երգերից պատառիկներ:

Հարուստ աշխատանքային կենսագրություն ունի նաև Ամասիայի ծննդատան երկարամյա բուժաշխատող Զենֆիրա Առուստամյանը,ում հոգատար աշխատանքի շնորհիվ հարյուրավոր փոքրիկներ են լույս աշխարհ եկել համայնքում:

Ջեմմա Հարությունյանը օրվա առթիվ շնորհավորեց տիկին Զենֆիրային՝ մաղթելով արևշատություն ու քաջ առողջություն:

Իր աշխատասենյակում օրվա առթիվ մեծ ջերմությամբ ու հարգնքով Ջեմմա Հարությունյանը հյուրընկալեց նաև 95 ամյա Աշիկ Սարգսյանին,ով ևս ունի երկարամյա աշխատանքային կենսագրություն և համայնքային կյանքի ակտիվ մասնակիցներից մեկն է:

Համայնքի ղեկավարը բոլոր տարեց բնակիչների հետ հանդիպմանը նշեց,որ հայ ժողովուրդն ավանդապաշտ ժողովուրդ է ու միշտ էլ սիրել ու հարգել է իր մեծերին:Մենք պարտավոր ենք մշտապես լինել ձեր կողքին,քանի որ դուք մեզ հիշեցնում եք մեր անցյալն անպես, ինչպես որ կա և ջեր ներկայությունն ու խորհուրդները երիտասարդների համար կարող է դառնալ կյանքի մեծ դպրոց ։ Դուք մեր անցյալի կերտողներն եք,-իր խոսքը եզրափակեց Ջեմմա Հարությունյանը՝ շնորհավորելով համայնքում ապրող բոլոր տարեցներին:

Ամասիա համայնք