Արթիկում ամփոփվել է դպրոցականների սպարտակիադայի համայնքային փուլը. Արթիկի համայնքապետարան
· Արթիկ

Նյութ
Սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 2-ն Արթիկ համայնքում անցկացվել է «Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-ից 12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա» մարզական միջոցառումների Արթիկի համայնքային փուլը։
Մրցումների ընթացքում մարզական տարբեր ձևերից հաղթող են ճանաչվել հետևյալ թիմերը։
Հնգամարտ՝ 1-ին տեղ՝ Արթիկի թիվ 4 հիմնական դպրոց, 2-րդ տեղ՝ Անուշավանի միջնակարգ դպրոց, 3-րդ տեղ՝ Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց։
Ֆուտզալ՝ 1-ին տեղ՝ Արթիկի թիվ 3 ավագ դպրոց, 2-րդ տեղ՝ Արթիկի պետական քոլեջ, 3-րդ տեղ՝ Փոքր Մանթաշի միջնակարգ դպրոց։
Բազկամարտ՝ 1-ին տեղ՝ Արթիկի թիվ 4 հիմնական դպրոց, 2-րդ տեղ՝ Հառիճի միջնակարգ դպրոց, 3-րդ տեղ՝ Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց։
Հրաձգություն՝ 1-ին տեղ՝ Արթիկի թիվ 4 հիմնական դպրոց, 2-րդ տեղ՝ Հառիճի միջնակարգ դպրոց, 3-րդ տեղ՝ Տուֆաշենի միջնակարգ դպրոց։
Շախմատ՝ 1-ին տեղ՝ Գեղանիստի միջնակարգ դպրոց, 2-րդ տեղ՝ Հայրենյացի միջնակարգ դպրոց, 3-րդ տեղ՝ Նոր Կյանքի միջնակարգ դպրոց։
Հաղթող թիմերին մաղթում ենք հաջողություն առաջիկա մրցաշարերում։
Ավելացրու հստակ և բնական վերնագիր
Կրճատիր արդյունքները՝ պահելով տվյալները
Խմբագրիր պաշտոնական ու սահուն ոճով։