Համայնքում անցկացվել են մարզամշակութային միջոցառումներ. Աշոցքի համայնքապետարան
· Աշոցք

Սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 1-ը համայնքում անցկացվեցին մարզամշակութային միջոցառումներ։
Միջոցառումների շրջանակում անցկացվեցին «Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերը», Շիրակի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների «Մարզական-մշակութային մրցույթ 2026»-ը և «ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադան»։
Միջոցառումներին ակտիվ մասնակցություն ունեցան համայնքի դպրոցների աշակերտներն ու մանկավարժները։ Հաղթող թիմերը պայքարը կշարունակեն մարզային փուլերում։