Ճանաչենք Շիրակի մարզի մեծերին - Արաքսյա Գյուլզադյան
· Գյումրի

Արաքսյա Կարապետի Գյուլզադյանը ծնվել է 1907 թվականի հունիսի 5-ին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի) ։ Նա հայ մեծանուն երգչուհի էր (սոպրանո), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1940)։ Նախնական կթություն ստացել է Ալեքսանդրապոլում, սկզբում հանդես է եկել ինքնագործ խմբերում։ 1926 թվականից հաստատվել է Երևանում և մինչև 1955 թվականը եղել է Հայաստանի ռադիոկոմիտեի ժողգործիքների անսամբլի մեներգչուհին, իսկ 1955-1967 թվականներին՝ Հայֆիլհարմոնիայի մենակատարուհին։ Նրա ուսուցիչն է եղել Ռոմանոս Մելիքյանը։
Արաքսյա Գյուլզադյանը կատարել է հայկական ժողովրդական և աշուղական երգեր, ինչպես նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ 1939 և 1965 թվականներին Մոսկվայում մասնակցել է հայ արվեստի տասնօրյակներին։ Եղել է Շերամի երգերի լավագույն կատարողներից (նրա հայտնի կատարումներից են՝ «Քեզանից մաս չունիմ», «Շորորա», «Դու իմ մուսան ես» և այլն)։ Նրա երգացանկում ընդգրկված են եղել նաև «Փանջիկ-Մանջիկ», «Մարալ ջան հեզ արի», «Աչքդ Խումար», «Հալվեց սարերի ձյունը», «Ճամփորդ եմ», «Բլբուլ էիր», «Թառլան», «Մարալ ջան» և այլ ստեղծագործություններ։
Մեծանուն երգչուհին մահացել է 1980 թվականի հոկտեմբերի 7-ին: